Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պատրանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին ակտիվացել է՝ սեփական լրատվադաշտը հակահայկական թեզերով ողողելով։ Այս անգամ նրանց ապատեղեկատվության և շահարկումների համար հիմք է ծառայել բրիտանական «Hard talk» վարկանիշային հաղորդաշարին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցը։ Ինչ խոսք, ադրբեջանական լրատվամիջոցների համար ցավալի է ՀՀ արտգործնախարարին նման հեղինակավոր հաղորդման հյուր տեսնելու փաստը, քանի որ միլիոնավոր հեռուստադիտողներ և հետևորդներ ունեցող հաղորդումը հերթական հարթակ դարձավ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ճշմարտացի թեզեր շրջանառելու և ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղենիշներին կրկին անդրադառնալու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների համար հատկապես շահարկումների առիթ են հանդիսացել հաղորդավարի կողմից հնչեցրած հարցերի կտրուկ ձևակերպումները, ինչը սակայն «Hard talk» հաղորդման պարագայում առավել քան տրամաբանական է, քանի որ այս հաղորդումը բոլորին քաջ հայտնի է հաղորդավարի կողմից սուր հարցերի բարձրաձայնման պրակտիկայով։ Բացի այդ, ադրբեջանական հակաքարոզչության հերթական ակտիվացնումը պայմանավորված է այս հաղորդման շրջանակներում արտգործնախարարի կողմից հնչեցրած դիպուկ թեզերով, որոնք էլ պատճառ են հանդիսացել ադրբեջանական լրատվամիջոցների հակահայկական գրոհի ակտիվացման և հայկական թեզերի չեզոքացման անհաջող փորձերի համար։

Այսպիսով, հարկ է շեշտել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական գրոհը կրկին արհեստածին է՝ ուղղված արտգործնախարարի կողմից հնչեցրած թեզերի արժեզրկմանն ու քննադատությանը, ՀՀ կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը ձախողված ներկայացնելուն։ Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ սա ադրբեջանական լրատվամիջոցներին բնորոշ բնականոն գործելակերպ է, ինչը սեփական թերությունները թաքցնելու թերևս ամենահեշտ միջոցն է, հատկապես Ադրբեջանի ներքաղաքական կյանքի այս չափազանց ծանր շրջանում։

Իզաբել Շատոյան

Հայերեն

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան