Սպորտ

Կարեն Ավագյանը դարձել է ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Կարեն Ավագյանը դարձել է ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի երիտասարդական հավաքականի երկու անդամները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուխարեստում ընթացող առաջնության մինչև 20 տարեկանների 89 կգ քաշային կարգում Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն երկամարտի 364 կգ արդյունքով: Այս քաշում Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն դարձավ Արա Աղանյանը, ով երկամարտում գրանցեց 358 կգ արդյունք:

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում