Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամ Լիանա Գյուրջնյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 81 կգ քաշային կարգում Գյուրջնյանը պոկեց 95 կգ և հրեց 120 կգ: Երկամարտի 215 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Ավելի վաղ հավաքականից բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը:

Հայերեն العربية