«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներ» -ն առաջին հորիզոնականում է. Մանկական. սեպտեմբեր, 2019

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ»գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Երկրորդ հորիզոնականում էբոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնումՀովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ներառող ժողովածուն՝ նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:

Հինգերորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Դիսնեյի դասական հեքիաթներից «Սառցե սիրտը» վեցերորդ հորիզոնականում է: Արենդելի երջանիկ թագավորությունում հավերժական ձմեռ է տիրել: Կհաջողվի՞ արդյոք արքայադուստր Աննային քրոջը գտնել և Արենդելը փրկել ձմեռվա ճիրաններից:

Դիսնեյի դասական հեքիաթներից «Մոխրոտը» յոթերորդ հորիզոնականում է: Խորթ մայրն ու քույրերը Մոխրոտիկին իրենց աղախինն են դարձրել, բայց նա երազում ու հավատում է, որ երջանիկ կլինի: Մի օր թագավորի սուրհանդակը պարահանդեսի հրավեր է բերում: Հրավերն ինչպե՞ս կփոխի նրա կյանքը: Մոխրոտը կհասնի՞ իր երազին:

«Գտնված երազ»հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը ութերորդն է: Փոքրիկ աղջիկը ցանկանում է գտնել իր պապիկի կորած քունը և հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է տուն, պապն արդեն քնած է լինում։

Իններորդ տեղում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը: Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:

Տասներորդ տեղում է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» գիրքը: Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն... Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան…

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Հայկական հեքիաթներ» GSM 46
2 0 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» GSM 44
3 +5 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 30
4 +2 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 24
5 -1 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը Զանգակ 23
6 նոր «Սառցե սիրտը» Անտարես 19
7 նոր «Մոխրոտը» Անտարես 18
8 * «Գտնված երազ» Մանմար
9 +1

Լուիս Քերոլ

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Զանգակ 8
10 *

Դեյվիդ Լիչֆիլդ

«Արջը և դաշնամուրը»

Զանգակ 8
Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա