Տնտեսություն

ՊԵԿ նախագահի ընդհանուր աշխատավարձը նվազել է

1 րոպեի ընթերցում

 ՊԵԿ նախագահի ընդհանուր աշխատավարձը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերի ու պարգևավճարների հարցին և նշեց, որ, օրինակ, իր դեպքում ընդհանուր աշխատավարձը նվազել է:

«Որևէ նպատակադրված գաղտնի որոշում չի եղել, ուղղակի վարչապետի և վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգևավճարի առավելագույն չափեր, որպեսզի պրոցեսը որոշակիորեն կառավարվի։ Օրինակ, այս որոշակի առավելագույն չափերի սահմանման արդյունքում իմ պարգևավճարը նվազել է, նախորդ տարի ավելի շատ է եղել։ Ես էլ եմ այդ 1,5 միլիոնը ստանում, առաջ 2 մլն էի ստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Անանյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում