Հասարակական

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարՍուրեն Պապիկյանը բարձր է գնահատել բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների առկա մակարդակը և ընդգծել ապակենտրոն փոխգործակցության շարունակաբար զարգացնելու անհրաժեշտությունը: Նախարարը, որպես միջտարածաշրջանային համագործակցության արդյունքային օրինակ մատնանշելով Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև ստորագրված «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիրը շեշտել է, որ սա առկա չիրացված հնարավորությունների միայն փոքր հատվածն է:

Ժորժ Կեպենեկյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՏԻՄ ակտիվության, համայնքներում տնտեսության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների և այլ թեմաներով քննարկումներ ու փորձի փոխանակում իրականացնելու նպատակով առաջարկել նոյեմբեր ամսին Լիոնում կազմակերպել համատեղ հանդիպմում Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքային իշխանությունների մասնակցությամբ:

Դրականորեն արձագանքելով առաջարկին՝ նախարար Պապիկյանը կարևորել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներում Ֆրանսիայի երկարամյա և հաջողված փորձը և նշել, որ այն տեղական առանձնահատկությունների հաշվառմամբ կարող է ներառվել վարչատարածքային բարեփոխումների գործընթացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում