Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցինտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության մարզերում գործարար բարենպաստմիջավայրիձևավորման և ներդրումային ծրագրեր իրականացնելուհնարավորությունները։

Ողջունելով և շնորհավորելով դեսպանին ՝ նախարար Պապիկյանը վստահություն է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբիի դիվանագիտական գործունեության ընթացքում երկու երկրների գործընկերային հարաբերություններում զարգացման նոր հեռանկարներ կբացվեն ։

Խոսելով Աբու Դաբիում Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին իր մասնակցության մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար և նկատել, որ ԱՄԷ կատարված այցի ընթացքում առավել տեսանելի է դարձել հայ-էմիրաթական հարաբերություններում տարբեր ուղղություններով համագործակցության դեռևս չիրացված ներուժը:

Իր հերթին դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին ընդգծել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը ԱՄԷ կառավարության համար և փոխանցել վերջինիս հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու նկատմամբ։ Դեսպանի խոսքերով այժմ քննարկվում է նաև Աբու-Դաբի-Երևան երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը Էմիրության ազգային փոխադրող «Air Arabia» ավիաընկերության կողմից։

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Air Arabia» ավիաընկերության գործունեությունը Հայաստանում և նկատել, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև նոր ավիաչվերթի գործարկումը թույլ կտա խոսել հայ-էմիրաթական հարաբերությունների նոր որակի մասին ։

Հանդիպման ընթացքում նախանշվել են երկու երկրների միջև փոխգործակցության ոլորտային ուղղությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներին քննարկել ներկայացվող առաջարկներն ու ծրագրերն իրականացնելու ուղղությամբ համատեղ գործնական քայլերը։

Հայերեն Français

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում