Թեհրանը եւ Մոսկվան կկարողանան կայունացնել Մերձավոր Արեւելքի իրադրությունը. Իրանի գլխավոր շտաբ
1 րոպեի ընթերցում
![Թեհրանը եւ Մոսկվան կկարողանան կայունացնել Մերձավոր Արեւելքի իրադրությունը. Իրանի գլխավոր շտաբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/992465.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության ոլորտում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ազդում Է Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրության վրա եւ թույլ կտա կայունացնել տարածաշրջանն ապագայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Պեկինում անվտանգության հարցերին նվիրված Սյանշանի համաժողովի ընթացքում ՏԱՍՍ-ին հայտարարել Է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադի գեներալ Մեհդի Ռաբանին:
«Ցավոք, ներկայում Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրությունն այնքան Էլ լավ չԷ: Սակայն այնպիսի երկրների համագործակցության շնորհիվ, ինչպիսին են Իրանն ու Ռուսաստանը, այդ ոլորտի իրադրությունը կբարելավվի: Մենք վստահ ենք դրանում»,-հավելել Է նա: