5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավում
1 րոպեի ընթերցում
![5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/992369.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 14:58-ին: Էպիկենտրոնը գտնվում Էր Բենդեր Աբաս քաղաքից 112 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա Էր: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են ոչ միայն Իրանում, այլեւ Կատարում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: