Հասարակական

«Ավրորա»-ի մրցանակակիրները ճաշել են «Օրրան»-ի և Դիլիջանի միջազգային դպրոցի երեխաների հետ

1 րոպեի ընթերցում

«Ավրորա»-ի մրցանակակիրները ճաշել են «Օրրան»-ի և Դիլիջանի միջազգային դպրոցի երեխաների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 19-ին «Ավրորա»-ի մրցանակակիրներ Մարգարիտ Բարանկիցեն, Թոմ Քաթինան, Չո Լա Աուն, այս տարվա դափնեկիր Միրզա Դինային և այլք հանդիպել են «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների և Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Օրրան»-ի շահառու երեխաները հյուրերին ներկայացել են կարճ բեմադրությամբ, այնուհետև` ճաշել նրանց հետ: Ճաշի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել «Օրրան»-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը:

Ներկաները քննարկել են աշխարհին սպառնացող մի շարք հարցեր, բարձրացրել են հանրությանն անհանգստացնող խնդիրներ:

Զրույցից հետո բարձրաձայնված խնդիրները զանգակների տեսքով ամրացրել են հյուրանոցի մուտքի մոտ տեղադրված Սարդարապատի հուշահամալիրի փայտե մակետին:

Այս նախաձեռնության հիմնական նպատակը աշխարհում առկա գլոբալ խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը սևեռելն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում