Իրանը պլանավորում Է նոր քայլ անել միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ
1 րոպեի ընթերցում
«Մենք պատրաստվում ենք միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ քայլին»,-ասել Է Մուսավին, որի մամուլի ասուլիսը հեռարձակել Է PressTV հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ «Թեհրանը հուսով Է, որ Եվրոպան կկատարի իր խոստումները եւ Իրանին հարկ չի լինի դիմել դրան»:
Ընդսմին ԱԳ նախարարության ներկայացուցիչը հորդորել Է «համաձայնագրի եվրոպական մասնակիցներին՝ գործել ԱՄՆ-ի բռնած դիրքից անկախ»: «Իրանը ողջունում Է հարաբերությունների զարգացումը ԵՄ-ի բոլոր երկրների, ներառյալ ԳՀՀԾ-ն ստորագրած պետությունների հետ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: