Հայկ Մարությանը Միխայիլ Պիատրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին հոկտեմբերի 19-ին այցելել են «Կարմիր բլուր» հնավայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այնտեղ քննարկվեց հնավայրի հետագա զարգացման հետ կապված հարցերը:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նրանց ներկայացրեց կատարված աշխատանքները, ապա շրջելով տարածքում՝ ցույց տվեց նաև հիմնական ցուցադրության մաս կազմող Բորիս Պիոտրովսկուն նվիրված անկյունը:

«Կարծում եմ, որ մոտ 2 ամսից պատրաստ կլինի ուրարտական բնակավայրի տեսքով արհեստական հնագիտական տարածքը, որը նախատեսված է երեխաների համար: Նմանատիպ տարածքներ կան նաև Շենգավիթում և Էրեբունիում»,- ասաց Բադալյանը:

Հայկ Մարությանը դիմելով Պիատրովսկուն, նշեց, որ իրենց համար շատ կարևոր էր հնավայրը բերել գոնե զրոյական վիճակի և հետո շարժվել առաջ:

«Ձեր գլխավորությամբ՝ ներողություն եմ խնդրում նաև այլ միջազգային հնագետներից, որ այսքան տարի «Կարմիր բլուր»-ը ծածկված է եղել աղբով: Մենք ամեն ինչ կուղղենք և առաջ կշարժվենք հնավայրին կյանք տալով»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց Միքայել Բադալյանին և Հայկ Մարությանին կատարված աշխատանքի համար:

«Սա հին պատմություն ունեցող վայր է, իսկ հիմա էլ մեկ այլ պատմություն է կերտվում, թե ինչպես է հուշարձանը «վերածնվում»: Կարծում եմ շատ ճիշտ է երեխաների համար այստեղ տարածք առանձնացնելը, հնավայրը ցանկապատելը: Այս քայլը կարող է օրինակ լինել ամբողջ աշխարհի համար»,- նշեց Պիատրովսկին:

Նա նաև կատակեց` ասելով, որ այժմ պետերբուրգցիներին ասելիք կունենա, լավ լուրերով կթռնի Սանկտ Պետերբուրգ:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres