Իրանական բանաստեղծ Հաֆեզի մեծարման օրը Հայաստանում նշանավորվեց երկու մեծ միջոցառմամբ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի ջանքերով «Հայևպարսիցգրականությունը»խորագրով գիտական քննարկման և Իրանի մեծանուն բանաստեղծ Շահրիյարի անվանմիջազգային գրականմրցանակիհանձնման արարողությամբ Հայաստանում արժևորվեց և մեծ շուքով հոկտեմբերի 14-ին նշվեց պարսից գրականության մեծանուն բանաստեղծ Հաֆեզի մեծարման օրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաֆեզի մեծարման օրը համարվում է հոկտեմբերի 12-ը:Միջոցառումը նախաձեռնել էր ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանատան մշակութային կենտրոնը, և իրականցվեց ՀՀԳԱԱ Արևելագիտությանինստիտուտի հետհամատեղ:
Գիտամշակութային միջոցառումը տեղի ունեցավ Երևանի Կապույտ մզկիթում, որը վաղուց ի վեր, բացի հոգևոր կենտրոն լինելուց, վերածվել է հայ-իրանական մշակույթային կենտրոնի:
Միջոցառմանը հրավիրված արևելագետներն ու մտավորականները ևս մեկ անգամ առիթ ունեցան համոզվելու, որ երկու հարևան ժողովուրդների մշակութային առնչությունները սկիզբ են առել դարերի խորքից և միտված են ապագային: Գիտական զեկույցների հատվածը սկսեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականը, ով ողջունելով ներկաներին՝ իր խոսքում անդրադարձավ հայ-իրանական գրական առնչություններին՝ խորությամբ վերլուծելով դրանք:

Հաջորդիվ ելույթով հանդես եկավ պ.գ.դ., ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ով ներկայացրեց Իրանի մեծանուն բանաստեղծ Շահրիյարի անվանմիջազգային գրականմրցանակիարժանացած պարսից գրականության պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանի բեղուն գիտական գործունեությունը և նրա ունեցած ավանդը հայ ժամանակակից իրանագիտության մեջ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև այլ գիտական զեկույցներ, ընթացքում ներկաներն ընթերցել են Հաֆեզի Գազելներից մի քանիսը:
Գիտամշակութային կարևորագույն առանցքը դարձավ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, անվանի իրանագետ Արմանուշ Կոզմոյանին Իրանում սահմանված բարձր պարգևի՝ Շահրիյարի անվան միջազգային գրական մրցանակի հանձնման արարողությունը Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի և Ռուբեն Սաֆրաստյանի կողմից:
Բոլոր զեկուցողները, արժևորելով պրոֆեսոր Կոզմոյանի ավանդն ու ներդրումն իրանագիտության մեջ, նրան անվանեցին հայ ժամանակակից իրանագիտական դպրոցի ռահվիրա:
Մրցանակակիրը նախ շնորհակալություն հայտնեց Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիին, ով իրեն ներկայացրել էր միջազգային մրցանակի հանձնաժողովին, այնուհետև դրվագներ ներկայացրեց Սիլվա Կապուտիկյանի և Վահագն Դավթյանի հետ պարսից պոեզիայի իր թարգմանական համագործակցության պատմությունից:
Հայաստանից առաջին անգամ պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանը ներկայացվել և պարգևատրվել է Իրանի մեծանուն բանաստեղծ Շահրիարի անվան մշակութային մրցանակով: Շահրիարի անվան մշակութային միջազգային մրցանակի պարգևատրման արարողությունը և համանուն 4-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված էր պարսից գրականության և պոեզիայի ազգային օրվան և Շահրիարի մահվան տարելիցի հիշատակմանը, տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 16-ին Թավրիզի պետական համալսարանում:
Արմինա Սարգսյան