Գյումրին պատրաստ է ընդունել Ավրորայի հյուրերին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ բեմ, զարդարանք, վերջին շտկումներն արդեն իրականացվել են. փակ են նաև դեպի Գյումրիի «Վարդանանց» հրապարակ տանող ճանապարհները: Հոկտեմբերի 17-ի երեկոյան նախատեսված միջոցառումները հիմնականում հենց այստեղ են իրականացվելու:

«Ավրորա» ֆորումի շրջանակում մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու նաև Գյումրիում: Հանրային միջոցառումները կսկսեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրիի մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ շեշտադրել հումանիտար աջակցության եւ երախտագիտության խորհուրդների կարեւորությունը: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները Գյումրիից իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն էին հղել աշխարհին: Այժմ՝ շուրջ 100 տարի անց, դպրոցականները «Тhank you, world» բառերով կրկին իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ եւս մեկ անգամ կարեւորելով երախտագիտության խորհուրդը: Ֆլեշմոբին կմասնակցեն ինչպես քաղաքի հանրակրթական դպրոցների, այնպես էլ մանկատների և հատուկ հաստատությունների սաները:

Ավելի ուշ «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրու զարգացման ծրագրի շրջանակում: Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները եւ արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը:

Մշակութային Գյումրիում միջոցառումները կեզրափակվեն բլյուզի մեղեդիներով՝ Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա, մեծ համերգով, որի բացմանը՝ ժամը 18:00-ին, հանդես կգան նաեւ Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը եւ TmbaTa նվագախումբը: Գյումրու Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին D’Black Blues Orchestra-ն ներկայացնելու է «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը: D’Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար եւ EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա Հայաստանում հայտնի է եւ սիրված ոչ միայն նախկինում՝ Երեւանում եւ Դիլիջանում կայացած իր համերգներով՝ որպես երաժիշտ, այլև որպես Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը