Նոր ներկայացմամբ նոր համագործակցության հիմք՝ լիբանանյան ու Գյումրու թատրոնների միջև

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մատթեոս» ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը Համազգային մշակութային միության Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախմբի և Գյումրու դրամատիկական թատրոնի համատեղ աշխատանքն է: Բեմադրության ռեժիսորը լիբանանահայ ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասեանն է, դերասանական կազմը՝ աճեմյանցիները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, դերասան Արսեն Սաղաթելյանը և դերասանուհի Ջեմմա Ադամյանը:

Դեռ մեկ տարի առաջ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր հյուրախաղերով Լիբանանում՝ Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հրավերով, իսկ այս տարի արդեն փոխայցելությամբ Լիբանանի թատրոնը: «Բարի լույս, պարոն Մատթեոս» ներկայացմամբ հիմք է դրվել համատեղ աշխատանքի:

Կարևորելով նմանատիպ համագործակցությունը՝ Համազգային մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճիանը նշեց, որ այս համագործակցությունն ավելին է, քան պարզապես փոխայցելությունը: «Սա սովորական այցելություն չէ, այլ գործնական քայլ: Մենք դեռ ունենք հեռանկարներ, ավելին անելու՝ դերասանների, կամ բեմադրիչների փոխանակումներ, համատեղ ներկայացումներ և այլն ու ոչ միայն Գյումրիի թատրոնի, այլ նաև երևանյան թատրոնների հետ»,-նշեց Մարտիկ Դեմիրճիանը՝տեղեկացնելով, որ ներկայացումը խնկարկում է Արա Արծրունու հիշատակի, որ մեկ տարի առաջ հեռացավ կյանքից: «Արա Արծրունին լիբանանահայ հեղինակ է և իր ժամանակի խիզախ մտավորականն է, ով մեր համար հատուկ նշանակություն ունի »:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը «Գասպար Իփեկյան» թատերախումբը, ներկայացումից հետո պարգևատրվեց ոչ միայն հանդիսատեսի ջերմ ծափողջյուններով, այլև արժանացավ Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի պատվոգրերին:

Համազգայինի թատերասերների խումբը հիմնվել է 1942 թվականին բեմադրիչ Գասպար Իփեկյանի կողմից: Ժորժ Սարգսյանը թատերախմբի գլխավոր դերակատարներից էր: Գասպար Իփեկյանից հետո խումբը ղեկավարեց Ժորժ Սարգսյանը, ով ավելի քան 30 տարի անձնվիրաբար ծառայեց հայ թատրոնին ու մշակույթին: Հետագայում թատերախումբը կոչվեց իր հիմնադրի՝ Գասպար Իփեկյանի անունով: Ժորժ Սարգսյանի ղեկավարությամբ թատերախումբը նոր զարգացում ապրեց՝ ամրապնդելով դիրքերը նախ Լիբանանի մեջ, այնուհետև վաստակեց համասփյուռքյան համբավ: Ժորժ Սարգսյանի շնորհիվ սփյուռքահայ թատրոնը հասավ իր գագաթնակետին: Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլ երկրներում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ