Փաստ մեկնաբանությամբ

Ինչո՞վ աչքի ընկավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան

4 րոպեի ընթերցում

Ինչո՞վ աչքի ընկավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մեկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր հոկտեմբերի 15-ին: Հատկանշական է, որ սա սեպտեմբերին Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Գախարիայի երկրորդ օտարերկրյա այցն էր: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, նա իր առաջին պաշտոնական այցով ժամանել էր Ադրբեջան, ինչն, ըստ էության, խորհրդանշում էր Թբիլիսիի համար Ադրբեջանի հետ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Գախարիայի՝ Հայաստան այցը կրում էր գլխավորապես ճանաչողական բնույթ: Վրաստանի վարչապետի Հայաստան այցի օրակարգը հագեցած էր՝ հանդիպում, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հայաստանի զարգացման այս փուլում Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն ունի բավական մեծ կարևորություն: Հատկանշական է, որ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո հայկական կողմը Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում որդեգրել է բավական նախաձեռնողական գործելաոճ: Դրա շնորհիվ դեռ նախորդ տարի երկկողմ հարաբերություններում սկսեց աճել քաղաքական ակտիվությունը. հաճախակիացան երկկողմ այցերը, կայացավ վարչապետերի 2 ոչ ֆորմալ հանդիպում, 8 տարի դադարից հետո 2019թ. ունիսին իր աշխատանքները վերսկսեց Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովը, Դիլիջանում կայացավ հայ-վրացական բիզնես համաժողով և այլն: Երկկողմ հարաբերություններում նման դրական ֆոնի ստեղծմանը նպաստում էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի միջև ձևավորված անձնական ջերմ կապերը:

Այժմ, երբ Վրաստանն ունի նոր վարչապետ՝ ի դեմս Գախարիայի, բավական կարևոր է, որ հայ-վրացական հարաբերություններում նկատվող դինամիկան և դրական ֆոնը ոչ միայն պահպանվի, այլ նաև ստանա նոր խթաններ: Այս առումով Գախարիայի հայաստանյան այցը բավական կարևոր էր:

Երևանում Վրաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման օրակարգը ևս բավական հագեցած էր՝ էներգետիկա, տրանսպորտային ոլորտ, մշակութային համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն: Հանդիպումն աչքի ընկավ նաև բարձրաձայնված մի շարք թեզերով, որոնք պարունակում էին նաև հստակ քաղաքական ուղերձներ: Նման թեզերից մեկը «ռազմավարական զարգացման տեսլականի» մշակման անհրաժեշտության բարձրաձայնումն էր ՀՀ վարչապետի կողմից: Հայ-վրացական հարաբերությունները նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու խնդրի մասին շատ է խոսվում փորձագիտական շրջանակներում, և բավական դրական է, որ ՀՀ իշխանությունների մոտ ևս առկա է այդ ամենի կարևորության գիտակցումը: Այնուամենայնիվ, այս հարցում անհրաժեշտ է, որ վրացական կողմը ևս այս հարցում ցուցաբերի բավարար պատրաստակամություն և քաղաքական կամք:

Մեկ այլ ուշագրավ շեշտադրում էր այն, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի արտաքին ցանկացած գործոնների ազդեցություններից: Այս սկզբունքի կիրարկումն ունի էական կարևորություն, եթե հաշվի առնենք մի կողմից Հայաստան-Ռուսաստան, Թուրքիա-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան խորացող համագործակցությունը, մյուս կողմից՝ Վրաստան-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա բարդ հարաբերությունները: Երրորդ երկրների հետ հարաբերությունները որևէ կերպ չպետք է խոչընդոտեն հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը:

Ամփոփելով Վրաստանի վարչապետ Գերոգի Գախարիայի Հայաստան կատարած այցը՝ կարող ենք նշել, որ չնայած դրա ճանաչողական բնույթին, այն բավական լավ հնարավորություն էր անձնական կապերի հաստատման, հայ-վրացական երկկողմ օրակարգի քննարկման, ինչպես նաև նոր պայմանավորվածությունների ձեռքբերման տեսանկյունից:

Նարեկ Մինասյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում