Նուբար Աֆեյանը կարևորում է արհեստական բանականության դերը բոլոր ոլորտներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST)-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը նկատում է, որ ներկայումս փորձ է արվում արհեստական բանականության տեխնոլոգիաներն արդյունավետորեն օգտագործել գրեթե բոլոր ոլորտներում՝ այդ թվում բժշկության, գյուղատնտեսության և այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աֆեյանն արհեստական բանականության տեխնոլոգիաների ու դրանց ազդեցության մասին խոսեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) կողմից կազմակերպված GIF19-ը՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ին:

Աֆեյանը նկատեց, որ «արհեստական բանականություն» ձևակերպումն այնքան էլ լավ չէ, նա կարծում է, որ պետք է լինի աուգմենտացված բանականություն: «Մեր տեխնոլոգիաներն իսկապես հարստացվող, մեծացնող տեխնոլոգիաներ են»,-նշեց Աֆեյանը:

Աֆեյանը նկատեց, որ բժշկության ոլորտում լուրջ առաջադիմություն է լինելու: Նրա կարծիքով՝ մարդիկ կարող են տատանվել՝ թույլ տալու արհեստական բանականությանը՝ իրենց հետ կապված որևէ գործողություն, մեքենայական ախտորոշում անել: «Առաջիկա տասնամյակի ընթացքում մեքենայական լուծման վրա հիմնված մոտեցումները լուրջ ցատկեր են հնարավոր դարձնելու, քայլերի հաճախականությունը մեծանալու է»,-ասաց նա:

Աֆեյանը նաև խոսեց արհեստական բանականության այն օրինակների մասին, որոնք ազդում են մարդկանց գործունեության վրա՝ բժշկության, սննդի ոլորտում, գյուղատնտեսական գործունեության մեջ: «Եվ դժվար է գտնել այնպիսի ոլորտներ, որտեղ այդ տեխնոլոգիաները առնվազն չեն փորձում արդյունավետորեն օգտագործել»,-նշեց նա:

Աֆեյանն ուրախությամբ նշեց, որ Գլոբալ ինովացիոն ֆորումը կրկին հյուրընկալել է Հայաստանում: «Վերջին 20 տարիների ընթացքում իմ և ընկերներիս գործունեությունն ուղղված էր Հայաստանի զարգացմանը, և այն, ինչի ականատես ենք լինում այսօր, անչափ ոգևորիչ է: Մեր ներդրած ջանքերը տալիս են իրենց պտուղները: Ոգևորված ենք, որ հյուրեր ունենք ամբողջ աշխարհից. նրանք կսովորեն մեր փորձից, իսկ մենք` նրանցից: Սա գուցե փոքրիկ քայլ է, սակայն մեծ նշանակություն ունի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար»,-նշեց նա:

Հայերեն

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

«Կաթի համաշխարհային օր» միջոցառման hեղինակային իրավունքն արդեն Երեմյան ընկերությանն է

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA