ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԽ համանախագահները կարևորել են խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ մնացականյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել