Մերկուրին կանցնի արեգակի սկավառակի վրայով. Բյուրականի աստղադիտարանը կկազմակերպի դիտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվանոյեմբերի 11-ին ականատես կլինենք հազվագյուտ երկնային երևույթի՝ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից, այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ գծի վրա։ Այն տեղաշարժվում է Արեգակի սկավառի վրայով, և մեզ տեսանելի է լինում Մերկուրիի մուգ պատկերը Արեգակի վառ ֆոնին: Նոյեմբերի 11-ին անցումը կլինի Գրինվիչի ժամանակով 12։35-ից մինչև 18։04 և կտևի ընդհանուր առմամբ 5 ժամ 29 րոպե։ Նախորդ անցման (2016թ.) տևողությունը եղել է մոտավորապես 7,5 ժամ: Այս անցմանը կարելի է հետևել սիրողական աստղադիտակներով և արեգակնային լուսազտիչներով (ֆիլտրերով)։

Ներքին մոլորակների՝ Մերկուրիի և Վեներայի անցումները սովորաբար տեսանելի են բոլոր տեղանքներից՝ բացառությամբ նրանց, որտեղ տվյալ պահին Արեգակը մայր է մտել, սակայն դիտման անկյունից ելնելով՝ անցման սկիզբն ու ավարտը կարող են մի քանի րոպեով տարբեր լինել: Նոյեմբերի 11-ին լավագույն տեսանելիության պայմաններ կլինեն Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում, մասամբ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։

Հայաստանում մասնակի անցումը կդիտվի օրվա վերջում՝ արևամուտի ժամանակ։

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ՀՀ քաղաքացիների և բոլոր ցանկացողների համար նոյեմբերի 11-ին կկազմակերպի դիտում:

Հաջորդ նման անցումները տեղի կունենան 2032 և 2039 թվականներին։

Հայերեն

Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկ

Գուտերեշն աշխարհում ստեղծված կլիմայական քաոսը սպառնալիք է համարում կենսաբազմազանության համար

Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները

Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու. Ալեն Սիմոնյան

«Ռեսուրսներից՝ հնարավորություններ»․ Հանքարդյունաբերական ֆորումը Հայաստանում է համախմբել ոլորտի միջազգային առաջնորդներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին

ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ «Ջորջ Բուշ» ավիակիրը վերադարձել է Արաբական ծով

Հայաստանի համար դժվարին օրերին բնությունն է մեզ փրկել. Փաշինյան

Մեր տարածաշրջանն արագորեն և արմատական կերպով փոխվում է դեպի լավը. Արարատ Միրզոյան

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ