Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ-Ֆրանսիա համագործակցությունը հոկտեմբերի 12-ին լրացել է գործնական ևս մեկ քայլով՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ Ստեփանակերտում «Պոլ Էլուար» ֆրանկոֆոնիայի կենտրոնի կառուցման վերաբերյալ հուշագրի ստորագրմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այս մասին հայտնել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբուլանը՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Ֆրանսիայի պատվիրակության հանդիպման ժամանակ։ Ռոշբուլանը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի մյուս քաղաքները ևս կմիանան Արցախի քաղաքների հետ համագործակցության հուշագրերի ստորագրմանը:

Ֆրանսիայից Արցախ ժամանած պատվիրակության կազմում են «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ և Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուն: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Խոսելով Արցախի և Ֆրանսիայի համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավարն այն գնահատել է որպես հաջողված և օրինակելի բարեկամություն, որի նշաձողը տարեցտարի բարձրանում է: Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նաև Արցախի ու Ֆրանսիայի քույր քաղաքների և գյուղերի համագործակցությանը և գործընթացում ծագած խոչընդոտներին:

Ֆրանսիայի Առնուվիլ և Բուրգ լե Վալանսի քաղաքապետեր Պասկալ Դոլը և Մարլեն Մուրիեն, խոսելով այս տարի հունիսի 11-ին Գրենոբլի վարչական դատարանի կողմից չեղարկված Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև համագործակցության հռչակագրերի մասին, նշել են, որ հետևողական են լինելու անհարթությունները վերացնելու գործում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ֆրանկոֆոնիայի միջոցով Արցախը ճանաչելի դարձնելու, քույր քաղաքների միջև նպատակային համագործակցությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող թեմաների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ ԱԺ պատգամավորներ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում