Արցախ

Արցախի Նախագահը Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ

1 րոպեի ընթերցում

Արցախի Նախագահը Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Արցախում գտնվող՝ Բելգիայի Թագավորության ֆրանկոֆոն պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի եւ Բելգիայի ֆրանկոֆոն շրջանների միջեւ կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահ ժուլի դե Գրոտին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում