Իրանական լցանավի վրա պայթյունների հավանական պատճառը հրթիռահարվածն Է. Tasnim
1 րոպեի ընթերցում
![Իրանական լցանավի վրա պայթյունների հավանական պատճառը հրթիռահարվածն Է. Tasnim](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/991305.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից ոչ հեռու գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտնել Է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության մամուլի ծառայությանը:
Գործակալությունը նշում Է, որ պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 05:00-ին եւ 05:20-ին:
Պայթյուններից հետո նավի վրա հրդեհ Է սկսվել, վնասվել են լցանավի երկու հիմնական պահեստարանները, սկսվել Է նավթի արտահոսը ծով: Լցանավի անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: Լցանավը պատկանում Է Իրանի ազգային նավթընկերությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: