Քիմ Քարդաշյանն այցելել է Գառնի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերի այցը Հայաստան շարունակվում է: Նրանք այցելում են հոգևոր և մշակութային օջախներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստան այցելության երրորդ օրը Քիմ Քարդաշյանը եղել է Գառնիում: Նա իր հետ տարել էր նաև երեխաներին:

«Քիմ Քարդաշյանը Գառնիում. տեղացի եւ օտարերկրացի այցելուները Քարդաշյանին այստեղ սպասում էին վաղ առավոտից, թեեւ լուսանկարվել այդպես էլ չկարողացան։ Հուշարձանի տարածքում ամերիկահայ աստղը շրջեց իր ընտանիքի անդամների հետ` առանց լրագրողների։ Այդպես էր ցանկացել։ Ֆիքսեցինք ընդամենը մի փոքր հատված»,- նշել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը և սոցցանցերում հրապարակել լուսանկարներ և փոքրիկ տեսանյութ:

Ավելի վաղ Քարդաշյան քույրերին ընդունել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը:

Հոկտեմբերի 9-ին նա հյուրընկալվեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում:

Քիմ Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP