Փաստ մեկնաբանությամբ

Լինել կենտրոն՝ չլինելով կենտրոնում. Հայաստանում մեկնարկել է WCIT 2019-ը

5 րոպեի ընթերցում

Լինել կենտրոն՝ չլինելով կենտրոնում. Հայաստանում մեկնարկել է WCIT 2019-ը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկեց WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը։ Հայաստանը հյուրընկալում է միջոցառումը կառավարության և ՏՏ ոլորտի մի շարք կազմակերպությունների աջակցությամբ։ Համաժողովի կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ)։ Չնայած նրան, որ Հայաստանում բազմաթիվ անգամներ կազմակերպվել են ամենամյա բավական հաջողված միջոցառումներ, ինչպիսիք են Seaside Startup Summit-ը կամ DigiTecExpo-ն, Հայաստանում WCIT-ի նման լայնածավալ ՏՏ համաժողով անցկացվում է առաջին անգամ:

Համաժողովի կարևորությունը նախ դրա գործնական ներուժի մեջ է: Infosys, Pixar, Vmware և ոլորտի մի շարք այլ աշխարհահռչակ ընկերությունների 2000-ից ավել ներկայացուցիչներ այս օրերին գտնվելու են Երևանում: Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարությունն իր առջև դրել է Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու նպատակ՝ այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է կապեր հաստատելու, գործընկերներ ձեռք բերելու և հայկական արտադրանքը աշխարհին ներկայացնելու համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն լուրջ ներուժ ունեցող և ճանապարհ անցած հայկական ՏՏ կազմակերպությունների և ընկերությունների մասին է, այլև մեծ թվով նոր ստարտափների, որոնք ներկայացնում են հետաքրքիր լուծումներ ու նորարաություններ, սակայն չունեն լայն ֆինանսական հնարավորություններ:

Միջոցառման կարևորությունն ապացուցվում է նաև բանախոսների անձերով. Ալեքսիս Օհանյանը, Ռիչարդ Քլարկը, Ալեքս Չունգը և տասնյակ այլ հայտնի ու ազդեցիկ մարդիկ ելույթներ են ունենալու, մտքեր են փոխանակելու այս համաժողովի ընթացքում: Բացի այդ, համաժողովին ներկա են նաև մարդիկ, որոնց լսարանն ավելի լայն է, քան զուտ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներինը. CNN-ում, ABC-ում, NPR-ում իր նյութերով ու հոդվածներով հայտնի Սեմյուել Բըրքը, լրագրող և արվեստագետ Ջեյմս Բրիդլը, CNN-ի բիզնես թղթակից Ռիչարդ Քվեսթը, լրագրող Մոնթի Մանֆորդը և այլոք: Նրանց լսարանի զգալի հատվածի համար Հայաստանը բացահայտում է: Աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենի՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բացառիկ համերգը գեղեցիկ և հնչեղ սկիզբ դրեց համաժողովին: Վան Բյուրենի համերգը եզակի էր մեր տարածաշրջանի համար և բացառիկ՝ Հայաստանի ճանաչելիության բարձրացման տեսանկյունից: Այս առումով պակաս կարևոր չէ նաև Սերժ Թանկյանի կամ Քիմ Քարդաշյանի մասնակցությունը համաժողովին: Թեև նրանց լսարանն արդեն ծանոթ է Հայաստանին՝ Թանկյանի ու Քարդաշյանի մասնակցությունը հավելյալ գրավչություն և ճանաչելիություն է հաղորդում երկրին:

Մյուս կողմից, սխալ կլինի պնդել, որ միայն WCIT-ն է օգտակար Հայաստանի համար: Եթե Ալեքսիս Օհանյանին զարմանալի չէր լինի տեսնել, օրինակ, հաջորդ տարի Մալայզիայում անցնող WCIT-ին, ապա Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և շատ այլ անվանի հայերի մասնակցությունը համաժողովին մեծապես պայմանավորված է անցկացման վայրով, ուստի հայկական կողմն այս առումով իր ներդրումն է ունենում WCIT-ի զարգացման և մասսայականացման համար: Այս առումով կարևոր է նշել նաև WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման մասին, որի գաղափարի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է: Նորաստեղծ նվագախումբը Հանրապետության հրապարակում առաջին անգամ իրական ժամանակում հնչեցրեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը:

WCIT-ի անցկացումը Հայաստանում հատկանշական է նաև այլ տեսանկյունից. այս տարի համաժողովի թեման է «Ապակենտրոնացման ուժը. հեռանկարն ու ռիսկերը»։ Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը լավագույնս համապատասխանում է ապակենտրոնացման գաղափարին: Աշխարհում գոյություն չունի և, ելնելով ոլորտի առանձնահատկություններից, գործնականում չի էլ կարող ունենալ ՏՏ մեկ միասնական կենտրոն: Այդուհանդերձ, այս պահին Հայաստանը հենց այդ կենտրոնն է, քանի որ երեք օրով այստեղ են կենտրոնացել ՏՏ ոլորտի հզոր ներկայացուցիչները:

Այսպիսով, Հայաստանի և WCIT-ի փոխադարձ օգտակարությունը, ամենատարբեր ոլորտներից բազմաթիվ մասնագետների ներկայությունը Երևանում, գործնական շրջանակների սպասվելիք շփումները և մտքերի փոխանակումը խոսում են այն մասին, որ այս պահին Հայաստանը կենտրոն է՝ չլինելով կենտրոնում:

Վլադիմիր Մարտիրոսյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում