Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը ներկայացրել են գիտաժողովի նպատակը, նշել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությանը, այդ նպատակով հատկապես երիտասարդների շրջանում և Հայաստանի մարզերում կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է պրոֆեսոր Բելեզիկյանի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև կարևորել է Հայաստանում արդեն երկու տարի գործող Օստեոպորոզի կենտրոնի գործունեությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում