Հասարակական

Աննա Հակոբյանը հյուրընկալել է հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը հյուրընկալել է հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ տիկին Սուդհա Մուրտիին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, տիկին Մուրտին պատմել է իր կյանքի, գործունեության մասին, խոսել իր դավանած արժեքներից։ Նա Նշել է, որ իր երեխաներին սովորեցրել է ապրել ժուժկալ կյանքով՝ կարեւորություն տալով ոչ թե փողին, այլ բարի գործերին։ «Կյանքի վերջում, երբ հետ նայենք, կարեւոր է լինելու ոչ թե այն, թե ինչքան փող ենք աշխատել, ինչ կարողություն ենք կուտակել, այլ թե քանի մարդու արցունք ենք չորացրել»,- ասել է Սուդհա Մուրտին։ Տիկին Մուրտին իր կյանքի ընթացքում օգնել է երեք հազար կանանց փոխել իրենց կենսակերպը՝ ձեռք բերելով արժանապատիվ մասնագիտություն եւ աշխատանք։

Աննա Հակոբյանն էլ պատմել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության և ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակների և առաքելության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում