Տնտեսություն

Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործազրկության մակարդը 2019թ-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.6 տոկոսային կետով՝ կազմելով 17.7 տոկոս:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ գործազուրկների թիվն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 207.2 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 236.4 հազարի դիմաց:

Հատկանշական է, որ գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում էականորեն՝ շուրջ 4.2 տոկոսով նվազել է առաջին եռամսյակում արձանագրված գործազրկության համեմատ:

2019թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.6 տոկոսով բարձրացել է զբաղվածության մակարդակը՝ կազմելով 47.9%:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում