WCIT նվագախումբն ազդադարեց Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց Երևանում WCIT-2019 համաժողովի մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ին Հանրապետության Հրապարակում ընթացող համերգային երեկոյին ելույթ կունենա նաև աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

Համերգին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նվագախմբի երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որոնք նախկինում հյուրընկալել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովները: Աննախադեպ ձևաչափ ունեցող նվագախմբի համերգային ծրագրում ներառված ենհամաժողովը հյուրընկալած երկրները խորհրդանշող երաժշտական գործեր, հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շարք։

Հայտնի ստեղծագործություններից բացի, WCIT նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին առաջին անգամ իրական ժամանակում կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը:Արհեստական բանականությանը «սովորեցրել են» ստեղծագործել շարականի հիման վրա:

WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, որը նաև ղեկավարում է խումբը, և կյանքի է կոչվելWCIT-2019-իկազմակերպիչների աջակցությամբ։

Հանրապետության Հրապարակում ընթացող համերգին ներկա են WCIT-2019 համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր իրադարձությանը Հայաստանը կներկայանա մեգանախագծով, աննախադեպ նորարարությամբ՝ ՏՏ համայնքի առանցքային գործիչներին ցույց տալով, որ նոր գաղափարներ գեներացնող երկիր է։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9-ը, Հայաստանում հյուրընկալվում է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Հայերեն العربية

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում