Սպորտ

Ադամյանի դուբլը հաղթանակ բերեց «Բավարիա»-ի դեմ խաղում

1 րոպեի ընթերցում

Ադամյանի դուբլը հաղթանակ բերեց «Բավարիա»-ի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը գոլեր է խփել Գերմանիայի գործող չեմպիոն «Բավարիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակներում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Հոֆենհայմ»-ին: Հանդիպման 53-րդ րոպեին Սարգիս Ադամյանն, ով «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր, առաջ մղեց իր ակումբին: Սակայն 73-րդ րոպեին «Բավարիա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Ընդամենը մի քանի րոպե անց Ադամյանը դարձավ նաև դուբլի հեղինակ`1:2: «Հոֆենհայմ»-ը հաղթեց 1:2 հաշվով:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 11-րդ տեղում է:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում