Հեյդար Ալիևը կողմ է եղել եռակողմ ձևաչափով բանակցություններին. Հայ դատի հանձնախմբի գաղտնազերծումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի հանձնախմբի կողմից «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, որ Ալիևը դեմ չի եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցություններում Արցախի՝ որպես երրորդ բանակցող կողմ ներգրավելուն: Ալիևը մասնավորապես ասել է. «Ուղղակի բանակցությունների համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք շարունակելու ենք սա...»:

Բացի այդ, փաստաթղթում նախագահների խոսակցության սղագրության մեջ երևում է, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում է, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին» ու իր համոզմամբ՝ ԼՂ խնդրում «ԱՄՆ-ը բոլորից կարևոր դերակատարում կարող է ունենալ»:

Իր հերթին Բիլ Քլինթոնը նշել էր, որ Միացյալ Նահանգները շատ լրջորեն է մոտենում Մինսկի խմբում համանախագահությանը:

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը

ՍԱՏՄ-ն ուսումնասիրում է մրգերի վրա միջատասպան միջոց կիրառելու ենթադրյալ դեպքը

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակումների, ԿԸՀ նախագահ

Իրանում մեկնարկել են «Ջան Ֆադա» լայնածավալ զորավարժությունները՝ 313 000 մարդու մասնակցությամբ

Երկրագնդի վրա սովի մատնված մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի

Բնակչության կյանքի միջին տևողության երկարացման և կյանքի որակի բարելավման գործում բուժքույրերի դերն անգնահատելի է․ Անահիտ Ավանեսյան

Երևանում մեկնարկել է Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը

Ղազարյանն առաջարկում է արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը