Հասարակական

Մալայզիայի Փենանգ նահանգի ղեկավարը Երևանում կմասնակցի WCIT 2019-ին

2 րոպեի ընթերցում

Մալայզիայի Փենանգ նահանգի ղեկավարը Երևանում կմասնակցի WCIT 2019-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի Փենանգ նահանգի ղեկավար Չոու Կոն Յեաուի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում էՄալայզիայի ազգային լրատվական BERNAMA գործակալությունը:

ՀՀ կառավարության հրավերով իրականացվող այցի շրջանակում Չոու Կոն Յեաուն կներկայացնի իր «Փենանգ 2030»-ի տեսլականը, որը նպատակ ունի ստեղծել բնությանը մեծ ուշադրություն հատկացնող և սմարթ նահանգ:

Նշենք, որ ՏՏ համաշխարհային համաժողովը 2020 թվականին անց է կացվելու հենց Մալայզիայում:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում