Իրանում ձերբակալվել Է ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում ձերբակալվել Է ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին Facebook-ում հայտնել են լրագրող Բորիս Վոյցեխովսկին եւ Յուզիկի դուստրը: Վոյցեխովսկու խոսքով՝ Յուզիկը հրավերով Թեհրանում Էր գտնվում որպես թղթակցուհի: Լրագրողը պնդում Է, որ օդանավակայանում նրանից վերցրել են անձնագիրը, ասելով որ այն կվերադարձնեն երկրից մեկնելիս: «Մինչդեռ նախօրյակին, կոտրելով նրա հյուրանոցային համարի դուռը, Յուլյային բերման են ենթարկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի աշխատակիցները»,-գրել Է Վոյցեխովսկին: Լրագրողը պատմել Է, որ Յուզիկին թույլատրել են Մոսկվա զանգահարել հոկտեմբերի 3-ի երեկոյան: Հեռախոսազանգը տեւել Է մոտավորապես մեկ րոպե: Վոյցեխովսկին հավելել Է, որ Յուզիկին մեղադրում են իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, ինչն սպառնում Է առնվազն տասը տարվա ազատազրկմամբ: Յուզիկն աշխատել Է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությունում եւ «Ռուսսկի Newsweek» հանդեսում: 2003 թվականից զբաղվում Է գրական գործունեությամբ եւ լրագրողական հետաքննություններով:
Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա