Արցախի պետնախարարը հանդիպել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետների հետ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մի խումբ մասնագետների, ովքեր սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը տեղի մասնագետների հետ իրականացրել են քաղաքացիների հետազոտություններ և վիրահատություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը բարձր է գնահատել «Adventist Health Glendale» կազմակերպության և առողջապահության նախարարության միջև փոխգործակցության բարձր մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով բնակչության առողջության պահպանման ուղղված հետևողական աշխատանքը:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ առաջատար մասնագետներն այս օրերին իրականացրել են ավելի քան 80 բարձր տեխնոլոգիական վիրահատություններ, խորհրդատվություններ, աշխատել են գյուղական բնակավայրերում:

Պատվիրակության անդամներն իրենց տպավորություններն են փոխանցել պետական նախարարին՝ փորձի փոխանակման ծրագիրը որակելով արդյունավետ:

Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

Հայերեն

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով