Հաստատվեց Հայաստանի 2019 թ. հողային հաշվեկշիռը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հողային հաշվեկշիռը, ինչպես պահանջվում է ՀՀ հողային օրենսգրքի և կառավարության որոշմամբ, կազմել է Կադաստրի կոմիտեն։

Հաշվեկշիռը Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջի Տեղեկատու/Հողային հաշվեկշիռբաժնումկտեղադրվի որոշման վերաբերյալ գրավոր փաստաթուղթը կառավարությունից ստանալուն պես։

2018 թվականից ի վեր, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ, հողային հաշվեկշռում առանձին ներկայացվում են նաև համայնքների և մարզերի տվյալները։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարներն ու Ջրային կոմիտեի նախագահը պետք է մարզպետներին, համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտեին ներկայացնեն իրենց ոլորտներում հողային ֆոնդի կազմում փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլն)` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար: Շրջակա միջավայրի նախարարը նույն նպատակով պետք է նաև ներկայացնի անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան