Տնտեսություն

Ֆինանսական օժանդակություն ՀՀ-ում տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը

2 րոպեի ընթերցում

Ֆինանսական օժանդակություն ՀՀ-ում տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարություններիմիջև 2016 թ. ֆինանսական համագործակցության մասինհամաձայնագրի ստորագրման նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ըստ համաձայնագրի, ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն:

«Ֆինանսական միջոցները նախատեսվում են հետևյալ ծրագրերի համար. «Գերմանա-հայկական հիմնադրամ, վերաֆինանսավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750 000 եվրո ֆինանսական օժանդակություն, «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2 700 000 եվրո ֆինանսական օժանդակություն, «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2 000 000 եվրո ֆինանսական օժանդակություն, Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5 339 139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն, «Գերմանա-հայկական հիմնադրամ, վերաֆինանսավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20 000 000 մլն եվրո գումարի չափով վարկ»,- ասաց Ջանջուղազյանը:

Համաձայնագիրը հանդիսանում է որպես շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում