Տնտեսություն

Գործադիրն առաջարկում է լուծել արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների կարգավորումների խնդիրը

1 րոպեի ընթերցում

Գործադիրն առաջարկում է լուծել արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների կարգավորումների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն օրենսդիր մարմին է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է օրենսդրորեն լուծել ՀՀ-ում անկախության օրվանից ձևավորված արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների հետ կապված օրենսդրական կարգավորումների խնդիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հոկտեմբերի 2-ին ԱԺ պատգամավորներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Այդ կարգավորումները ձևավորվել են տարբեր գործոններով և հանգամանքներով պայմանավորված: Մի մասը ձևավորվել է Խորհրդային Միության վերջին ժամանակահատվածի ժառանգած իներցիայով, մյուս մասը՝ ժամանակի ընթացքում այլ գործոններով պայմանավորված: Այժմ առաջարկվում է այս հարցը մեկընդմիշտ լուծել և այսուհետև միասնական մոտեցմամբ ունենալ բյուջետային բոլոր ծրագրերի իրականացումը՝ ի տարբերություն նախկին վիճակի»,- ասաց Ջանջուղազյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում