Տարածաշրջանային

Իրանը կշարունակի միջուկային պարտավորությունների կրճատումը. Խամենեի

2 րոպեի ընթերցում

Իրանը կշարունակի միջուկային պարտավորությունների կրճատումը. Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը կշարունակի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատումն այնքան ժամանակ, խանի դեռ չի հասնել «հարկավոր արդյունքին»: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել Է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կշարունակենք կրճատել միջուկային գործարքով պարտավորությունների (կատարումը), մենք պետք Է (այդ գործընթացը) շարունակենք ամենայն լրջությամբ… մինչեւ որ հասնենք «հարկավոր արդյունքին»,-ասել Է Խամենեին, որի խոսքը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում: Իրանի գերագույն ղեկավարը Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատարության հետ հանդիպմանը նաեւ նշել Է ԱՄՆ-ի քաղաքականության ձախողվելը Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու հարցում: ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները վատթարացել են վերջին տարում, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ գործարքից: Դրան ի պատասխան Իրանը նույնպես դադարեցրեց պայմանագրի մի շարք դրույթների կատարումը: Բացի այդ, ԱՄՆ-ը վերստին պատժամիջոցներ սահմանեց Իրանի իշխանությունների եւ ընկերությունների նկատմամբ: Գործարքի եվրոպացի մասնակիցները հայտարարել են համաձայնությունը պահպանելու անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում