Արցախ

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը և մի խումբ բարերարներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման հեռանկարները։

Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունն Արցախում՝ ընդգծելով այստեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը, որոնք նպաստում են հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում