Հասարակական

Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երևանում գտնվող տարբեր երկրների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երևանում գտնվող տարբեր երկրների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երևանում գտնվող տարբեր երկրների առաջնորդների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: ՀՀ վարչապետը լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ճանապարհային սելֆի: Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում