Արցախում Ֆրենկ Փալոունի նկատմամբ տածում են անկեղծ հարգանք. Բակո Սահակյան

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1–ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունն` ուղղված հայկական հարցի եւ արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը՝ նշելով, որ Արցախում նրա նկատմամբ տածում են անկեղծ հարգանք:

Հայերեն English Русский