Life

Գիտնականները պարզել են, որ հոռետեսներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից

2 րոպեի ընթերցում

Գիտնականները պարզել են, որ հոռետեսներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնասիրելով ավելի վաղ հրապարակված ուսումնասիրությունները՝ ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հոռետեսներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, ինչպես նաեւ ավելի հաճախ են մահանում, քան լավատեսները: Մետա հետազոտությունը հրապարակել Է IAMA Network Open գիտական հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը Ալան Ռոզանսկիի գլխավորությամբ գործող մասնագետներն ուսումնասիրել են 15 հազար գիտական աշխատություն, որոնց հեղինակները վերլուծել են մոտավորապես 230 հազար մարդու վերաբերող տվյալներ: Այդ հետազոտությունները միջին հաշվով տեւել են երկուսից մինչեւ 40 տարի: Իսկ մասնակիցների շրջանում լավատեսներին ու հոռետեսներին որոշել են հարցարանի օգնությամբ: Հետազոտությունների մի մասում դրանք բաղկացած են եղել մեկ հարցից, իսկ մյուսներում ներառվել են ավելի շատ հարցեր: Այդ ուսումնասիրություններիխ մեծ մասը (ութը) անցկացվել Է ԱՄՆ-ում, մնացածը՝ Եվրոպայում (հինգ), Իսրայելում եւ Ավստրալիայում (մեկական): Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ լավատեսները 35 տոկոսով քիչ են ենթակա սիրտ-անոթային հիվանդություններին, քան հոռետեսները:

Իսկ լավատեսների վաղաժամ մահանելու հավանականությունը 14 տոկոսով պակաս Է, քան հոռետեսներինը: Ստացված արդյունքները գիտնականները կարող են բացատրել միայն վիճակագրությամբ, իսկ ստույգ կենսաբանական մեխանիզմները, որոնք կապված են դրա հետ, աշխատության հեղինակները չեն պարզել: Նախորդ հետազոտությունները, որոնց հեղինակները համեմատել են լավատեսների ու հոռետեսների կյանքի տեւողությունը, տարբերությունը բացատրում Էին նրանով, որ աառաջիններն ավելի հաճախ են զբաղվում սպորտով, ուշադրություն են դարձնում առողջ սննդի վրա եւ զբաղվում են հակասթրեսային թերապիայով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում