Մշակույթ

Շրջանառության մեջ դրվեց Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված նամականիշ

2 րոպեի ընթերցում

Շրջանառության մեջ դրվեց Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեծանուն գրողի նամականիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները մարդկանց կրկին հիշեցնում են տվյալ գրողների մասին:

«Մեր քաղաքացիները մշտապես պետք է հիշեն հայ գրողներին և գրականության հետ կապը պահվում է նաև այս նամականիշներով, հիշատակելով, տարբեր երեկոներով»,- ասաց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ տարեսկզբին էլ եղել է հայ գրող Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում, իսկ դեկտեմբերին շրջանառության մեջ կդրվի բանաստեղծ, արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակին նվիրված նամականիշը:

Նամականիշի վրա պատկերված է Գևորգ Էմինի դիմանկարը՝ կատարված համակարգչային գրաֆիկայի եղանակով:

Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է մի հատված Գևորգ Էմինի ձեռագրերից:

Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր խորհրդի անդամ գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Գևորգ Էմինի որդի՝ Արտաշես Էմինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում