Արցախ

Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՀԱԷ Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՀԱԷ Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետեւ Նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգեւներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին եւ ձայնային ռեժիսորին:

Նախագահը կարեւորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը՝ սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու եւ մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում