Հասարակական

Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է  Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանըհյուրընկալելէ ԹուրքիայիՀայԿաթողիկեեկեղեցու թեմիառաջնորդ,ՎենետիկիՄխիթարյան միաբանությանքահանայապետականպատվիրակ,ՏերԼևոնարքեպիսկոպոսԶեքիյանին:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նրանուղեկցել էՀայրԵղիավարդապետՔիլաղբջյանը:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել նրա գործունեությունը ինչպես հայագիտության, այնպես էլ ՀայԿաթողիկեեկեղեցուժառանգության պահպանման գործում:

ԳերապայծառՏերԼևոնարքեպիսկոպոսԶեքիյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հաջողություններ է մաղթել նախարարին սերունդներին կրթելու և լուսավորելու կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Թուրքիայում ծնված և այսօր գործունեություն ծավալող գործիչն արձանագրել է, որ վերջին տասնամյակում փոխվել է թուրք ժողովրդի վերաբերմունքը ինչպես հայերի ու քրդերի, այնպես էլ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Նա ներկայացրել է աշխարհում ՀայԿաթողիկեեկեղեցուժառանգության պահպանման ու սերունդներին փոխանցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ այսօր թեմի կողմից նախաձեռնվող բոլոր քայլերի և ծրագրերի հիմքում սերունդներին հայ ժողովրդի և եկեղեցու ժառանգությունը անխաթար փոխանցելու սկզբունքն է, ինչին ի պատասխան արքեպիսկոպոսԶեքիյանը եզրափակել է, որ հենց այդ նպատակին է միտված եղել իր կեսդարյա գործունեությունն ու ծառայությունը եկեղեցուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում