Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինը սեպտեմբերի 26-ին առողջացած դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Նման հեփի էնդ ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք ստացել, որ համապատասխան բառով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Այս հիվանդանոցը իմ տունն է, աշխատակիցները՝ ընտանիքիս անդամները, շնորհակալ եմ յուրաքանչյուրին: Նրանք թույլ տվեցին, որ շարունակեմ ժպտալ, ապրել ու ուրախանալ այս պատմության հեփի էնդով» - ասել է Արվինի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:

Երեխան դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։

Սեպտեմբերի 5-ին ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք և անգիտակից էր: Բժիշկները վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին:

Հայերեն العربية English Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին