Հասարակական

Արարատ Միրզոյանը և Արայիկ Հարությունյանը մասնակցել են ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին

5 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը և Արայիկ Հարությունյանը մասնակցել են ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին՝ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստով, որիններկա են եղելՀՀ Ազգային ժողովինախագահ ԱրարատՄիրզոյանը և ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարար ԱրայիկՀարությունյանը:

«Այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլև,վստահաբար կարելի է պնդել, հասարակական, քաղաքական մտքի դարբնոցևկարեւորագույն կենտրոն: Հենց համալսարանականներն էլ, կարծում եմ, եղել են այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը»,-շնորհավորելով բոլոր ժամանակների համալսարանականներին՝ասել է խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջույնիիրխոսքումԿԳՄՍնախարարԱրայիկ Հարությունյանընշել է,որորպես համալսարանականի և նախարարի,իր համար պատիվ էԵՊՀ-ի100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին շնորհավորական ուղերձով հանդես գալը։«Երևանի պետական համալսարանը առանձնահատուկ գիտական և կրթական հաստատություն է ոչ միայն իր 100-ամյա պատմության շնորհիվ, այլ նաև որպես Հայաստանի այսօրվա բարձրագույն կրթության բազմազան համակարգի նախահիմք։100-ամյա իր պատմության ընթացքում համալսարանն անցել է դժվարին ուղի՝ դիմագրավելով բազմաթիվարտաքինմարտահրավերներիև փորձությունների, սակայն,ի վերջո,մշտապես հաղթահարել է դրանք`շնորհիվ համալսարանական միջավայրին հատուկ ազատախոհության և հասարակության հանդեպ բարձր պատասխանատվության»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ համալսարանների համընդհանուր հռչակագրի՝ Մագնա Կարտայի համաձայն, որը 1988 թվականին 388 համալսարանների շարքում ստորագրել է նաև ԵՊՀ-ն, հիմնարար սկզբունք է «գիտահետազոտական աշխատանքներում և դասավանդման ընթացքում համալսարանական կյանքի ազատությունը, և կառավարություններն ու համալսարանները, յուրաքանչյուր իր իրավասության սահմաններում, պետք է ապահովեն հարգանքն այդ հիմնարար պահանջի հանդեպ։ Մերժելով անհանդուրժողականությունը՝ համալսարանը պետք է պատրաստ լինի բաց երկխոսության»։

«Խորհրդանշական եմ համարում, որ, ընդունելով Ակադեմիական ազատությունների մասին հռչակագիրը, համալսարանը վերահաստատումէ30 տարի առաջ ստանձնած իր պարտավորությունը։ Կառավարությունն այսօր նախաձեռնել է մեր երկրի բարձրագույն կրթությունն արդիականացնելու կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են՝ աջակցելու բուհերի մրցունակությունը և կրթության որակը բարձրացնելու, կրթությունն ու գիտական հետազոտությունն ինտեգրելու ջանքերին, և մայր բուհի 100-ամյա հոբելյանը լավ առիթ այդ ուղղությամբ ակադեմիական հանրության ներուժը մեկտեղելու և սերտ համագործակցությամբ այդ նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։Նիստի ընթացքում ներկայացվել էԱկադեմիականազատությանմասիննշյալհռչակագիրը:

ԵՊՀ-ի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով «Անանիա Շիրակացի» մեդալով են պարգևատրվել ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը, իսկ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Սաֆարյանն արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:

Խորհրդանշական հոբելյանի կապակցությամբ գիտության և կրթության բնագավառներում ունեցած վաստակի համար ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանին,ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանին և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ ՀարությունյանինՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել էՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենին

Հայաստան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում