Սիմոն Մարտիրոսյանը նոր ռեկորդներով աշխարհի կրկնակի չեմպիոն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունում պայքարի մեջ մտան նաև 109 կգ քաշային ծանրորդները: Հայաստանից Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությանը բարձրացրեց 190 կգ, այնուհետև՝ 195 կգ: Եվ երրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահեց 199 կգ, սահմանեց աշխարհի ռեկորդ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց, երբ մյուս ծանրորդները կատարել էին իրենց բոլոր մոտեցումները: Նա բարձրացրեց 230 կգ: Սակայն չբարձրացրեց 241 կգ, որը ռեկորդային կլիներ: Երկամարտում գրանցելով 429 կգ արդյունք` Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է: 2017, 2019 թվականների Եվրոպայի, 2018 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է:

Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը գերծանր քաշային կարգում պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ին: Մեկնարկը Երևանի ժամանակով 12:55-ին:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն العربية English Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար