Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին: Թե ինչպիսի կարգավիճակ կունենա նա գործում, Դավթյանը պատասխանեց. «Հետագան ըստ ապացույցների կերևա»:

Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2004-2013 թվականներին:

Դավթյանի խոսքով՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործի քննությունը շատ ակտիվ իրականացվում է: Յուրաքանչյուր դետալ և այնպիսի կարևոր իրադարձություն, ինչպիսին այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքն է (սեպտեմբերի 23-ին նրա դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով), ունենալու է իր առանցքային նշանակությունը որոշակի վարկածների ընտրության և այդ վարկածներով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա