ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած զրույցից հետո նոր հանդիպում Է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հայտնել Է Agence France-Presse (AFP)-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:
Մակրոնի եւ Ռուհանիի հանդիպումը երկրորդն Է դարձել վերջին 24 ժամվա ընթացքում: Ինչպես նշում Է գործակալութունը, այն նախատեսված չԷր ֆրանսիական պետության ղեկավարի ժամանակացույցով, որը փորձում Է օժանդակել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության թուլացմանը՝ հուսալով բանակցությունների հասնել երկու երկրների միջեւ:
Reuters-ի տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը Ռուհանիին ասել Է, որ նա «բաց կթողնի հնարավորությունը», եթե ԱՄՆ-ը լքի՝ չզրուցելով Թրամփի հետ: Մակրոնի եւ Ռուհանիի հանդիպումը կայացել Է այն բանից հետո, երբ Թրամփը, սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, հայտարարել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է Իրանի դեմ պատժամիջոցները խստացնել այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: