ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ այցի կարևորությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Թեպետ այս այցը կրում է աշխատանքային բնույթ և դրա հիմնական նպատակը մասնակցությունն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին (որտեղ ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով), այն արդեն իսկ հասցրել է ծառայել մի շարք կարևոր այլ նպատակների իրականացմանը, ինչպես հայ-ամերիկյան, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում:

Հայ-ամերիկյան համագործակցություն

Իր այցի թիրախում ունենալով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը՝ ՀՀ վարչապետը նպատակ էր հետապնդում զարկ տալ ԱՄՆ-ի հետ համագործակցությանը ոչ միայն դաշնային, այլև նահանգային մակարդակում: Այս տեսանկյունից շատ կարևոր է այցի շրջանակներում նախատեսվող Հայաստան-Կալիֆոռնիա շրջանակային համագործակցության պայմանագրի ստորագրումը, որը նոր խթան կհաղորդի իր մեծությամբ աշխարհում 5-րդ տնտեսության և մոտ 40 միլիոն բնակչություն ունեցող ամերիկյան այդ նահանգի հետ համագործակցությանը: Տնտեսական համագործակցության տեսանկյունից կարևոր էր նաև այցի շրջանակներում գործարար ֆորումի կազմակերպումը, որին մասնակցում էր շուրջ 250 գործարար, այդ թվում՝ Կալիֆոռնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ամենաբարձր մակարդակով հանդիպումը գործարարների հետ վերջիններիս թույլ է տալիս §առաջին ձեռքից¦, հավաստի տեղեկություն ստանալ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի, բարելավող ներդրումային և գործարար միջավայրի մասին: Եվ վերջապես, ԱՄՆ-ում հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ բնակչությամբ երկրորդ ամենամեծ ԱՄՆ քաղաքում հանրահավաքի անցկացումը (համաձայն տարբեր աղբյուրների՝ հանրահավաքին մասնակցում էր 18.000-20.000 մարդ) ստեղծեց քաղաքական արժեք՝ ընտրություններում հայ համայնքի դերակատարությունն ու կարևորությունն ընդգծելու տեսանկյունից:

Հայաստան-Սփյուռք համագործակցություն

Հայաստան-Սփյուռք համագործակցության համատեքստում այցը կարևոր է քաղաքական գերակայություն հռչակված համահայկականության հայեցակարգի գործնական կիրառման տեսանկյունից: ՀՀ վարչապետն ամենաբարձր մակարդակով Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ արեց գալ և իրենց մասնակցությունն ունենալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ-ում կապիտալ ունենալու միջոցով: Ուղերձի հիմքում ընկած էր փոխշահավետ համագործակցության գաղափարը, երբ Սփյուռքի մեր հայրենակիցները, նպաստելով հայրենիքի զարգացմանը, ընդլայնում են սեփական բիզնեսն ու կապիտալը: Բացի այդ, վարչապետի այցը և մեծամասշտաբ հանրահավաքի անցկացումը համախմբող նշանակություն ունեցավ ԱՄՆ-ում հայկական տարբեր կառույցների, ավանդական կուսակցությունների համար, որոնք, անկախ իրենց քաղաքական հայացքներից, միասնական ջանքերի շնորհիվ իրենց ներդրումն ունեցան հանրահավաքի և այցի հաջող կազմակերպման և անցկացման գործում:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ այցի հաջող մեկնարկը տրված է, քանի որ այն արդեն իսկ հասցրել է համագործակցության զարգացման նոր հեռանկարներ բացել ինչպես հայ-ամերիկյան, այնպես էլ Հայաստան-Սփյուռք օրակարգում:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը

Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում բացվեց «Ինքնանկարի փորձ» ցուցադրությունը

Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման պայմանները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-11/02/25

Ասիական ինդեքսներ - 11/02/25

ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

ԵՄ-ն պատրաստում է իր արձագանքը պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է ուսումնական հաստատություններ

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

Երևանի ավագանին չընդունեց հանրային տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը